Թրամփը հանրապետականներին կոչ է արել միգրացիոն բարեփոխումների շուրջ այլևս բանակցություններ չվարել
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի Twitter-ի իր էջում հանրապետականներին կոչ է արել կոշտ օրենքներ ընդունել անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցով: Նրա խոսքով՝ այսօր սահմանային ծառայության աշխատակիցներին չի թույլատրվում պատշաճ կերպով իրականացնել սահմանին իրենց աշխատանքը՝ դեմոկրատների կողմից ընդունված «ծիծաղելի ազատական օրենքների» պատճառով: «Իրավիճակն առավել վտանգավոր է դառնում: Քարավաններ են գնում: Հանրապետականները պետք է կոշտ օրենքներ ընդունեն»,- համոզմունք է հայտնել ԱՄՆ նախագահը: Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ ներգաղթյալների իրավունքների պաշտպանության հարցով որևէ գործարք կնքել, ովքեր անօրինական կերպով ԱՄՆ են ժամանել իրենց ծնողների հետ դեռևս անչափահաս տարիքում: Ավելի վաղ նրանք գտնվում էին DACA ծրագրի (մանկության տարիներին ԱՄՆ ժամանած երեխաների պաշտպանության ծրագիր) պաշտպանության ներքո: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
