Ծովն ափ է նետել 3 դար առաջ պատրաստված նավի բեկոր
4923
Չորեքշաբթի, 04 ապրիլի, 2018 թ., 01:05
![]() Մարտի 28-ի առավոտյան Ֆլորիդայի բնակչուհի Ջուլի Թերներն իր 8-ամյա որդու հետ լողափում զբոսնելիս նկատել է, որ ծովն ափ է նետել փայտյա ինչ-որ շինվածք: Նա նախ որոշել է, որ դա հին ցանկապատի կտոր է, սակայն ավելի ուշադիր տնտղելուց հետո հասկացել է, որ դա նավի հատակ է: Ավելի ուշ նավի կտորն ուսումնասիրել են մասնագետներն ու ենթադրել, որ այն պատրաստվել է 18-րդ դարում: Գտածոն ունի 15 մ երկարություն և բավականին լավ է պահպանվել շնորհիվ ավազի տակ երկար ժամանակ մնալու, որտեղից էլ նրան դուրս է բերել ու ափ նետել փոթորիկը: Գտնված կտորը թույլ է տալիս ենթադրելու, որ ժամանակին նավը պատված է եղել պղնձով: ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
022:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
376Երեկ, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
275Երեկ, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
41218.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
46517.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
93717.10.2026, 00:30






