Թրամփը որոշել է սառեցնել Սիրիայի վերականգնման համար 200 միլիոն դոլարի տրամադրումը
2773
Շաբաթ, 31 մարտի, 2018 թ., 14:35
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է սառեցնել Սիրիայի վերականգնման համար 200 միլիոն դոլարի տրամադրումը: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով պաշտոնյաներին: Պարբերականի աղբյուրների հաղորդմամբ՝ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Թրամփը ԶԼՄ-ներից տեղեկացել է Սիրիայի վերականգնման համար 200 միլիոն դոլարի չափով հավելյալ օգնության տրամադրման հարցով Վաշինգթոնի պարտավորությունների մասին: Թրամփն օրեր առաջ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն շուտով կլքի Սիրիան: «Թող մյուսները Սիրիայի մասին հոգ տանեն»,- ասել էր նա: WSJ-ն նշում է, որ Թրամփը Պետդեպարտամենտին հանձնարարել է դադարեցնել Սիրիայի վերականգնման համար հավելյալ միջոցների տրամադրումը: The New York Times-ն անցած տարի գրել էր, որ Սիրիայում մոտ 2 հազար ամերիկացի զինծառայող կա: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
