Լոնդոնը կարող է փակել «լրտեսների որջ» համարվող ռուսական առևտրային ներկայացուցչությունը
![]() Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են դիտարկել Լոնդոնի հյուսիսում, Հայգեյթում գտնվող ռուսական առևտրային ներկայացուցչության փակման հարցը: Այս մասին գրում է The Telegraph պարբերականը՝ հղում անելով անանուն աղբյուրներին: Պարբերականի աղբյուրների խոսքով՝ առևտրային ներկայացուցչության շենքը համարվում է «լրտեսների որջ»: Առևտրային ներկայացուցչության փակումը, ինչպես հստակեցնում է պարբերականը, կարող է Լոնդոնի հերթական պատասխանը լինել Մոսկվային՝ կապված «Սկրիպալի գործի» հետ: Մասնավորապես, այն կարող է դառնալ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի՝ Ռուսաստանի նկատմամբ առավել կոշտ միջոցներ կիրառելու մասին խոստման իրականացումը: Նախօրեին Արևմտյան երկրների դեսպանները կանչվել էին ՌԴ ԱԳՆ: Այժմ, Ռուսաստանի իշխանությունների որոշման համաձայն, երկրում պետք է կրճատվի բրիտանացի դիվանագետների թիվն ու հավասարեցվի Մեծ Բրիտանիայում մնացած ռուս դիվանագետների թվի հետ: Լոնդոնն այդ որոշումը «ցավալի» էր անվանել: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
