Պերուում հայտնաբերվել են անձրևի աստծուն զոհաբերված երեխաների կմախքներ
![]() Պերուի հյուսիսում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է 47 կմախք, որոնցից առնվազն 12-ը՝ երեխայի: Նրանք զոհ են մատուցվել 1500 տարի առաջ, չիմու մշակույթի օրոք: Հնարավոր է, որ նրանց սրտերը հանված են եղել, գրում է La Republica-ն: Հնագետների կողմից իրականացվող պեղումների հետևանքով հայտնաբերված գերեզմանատեղիների թիվը հասել է 77-ի: Գտնվել են նաև 115 անոթ, ուղտազգի կենդանու ոսկորներ: Հայտնաբերվել է նաև նորածին երեխայի կմախք, ում նույնպես զոհ են մատուցել: Անցած հոկտեմբերից սկսված պեղումերը կշարունակվեն մինչև 2018-ի հունիս: Ըստ գիտնականների՝ այս գտածոն կարելի է համարել միակ հավաստի վկայությունը, որ նախակոլումբյան քաղաքակրթությունները մարդկանց են զոհաբերել: Գիտնականները նաև ենթադրում են, որ երեխաները զոհաբերվել են անձրևի աստծուն: |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
022:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
376Երեկ, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
275Երեկ, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
41218.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
46517.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
93717.10.2026, 00:30



