Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Սպիտակ տունն՝ ամերիկացի դիվանագետների արտաքսման մասին

2237
Ուրբաթ, 30 մարտի, 2018 թ., 10:05
Սպիտակ տունն՝ ամերիկացի դիվանագետների արտաքսման մասին

Սպիտակ տան վարչակազմը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Ռուսաստանից ամերիկացի դիվանագետների արտաքսումն անսպասելի չէր Վաշինգթոնի համար, հաղորդում է The Hill-ը:

Բացի այդ, ԱՄՆ-ի իշխանություններն արտաքսված ռուս դիվանագետներին «չհայտարարված ռուս հետախույզներ» են անվանել:

«Ռուսաստանի այդ քայլը վկայում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հետագա վատթարացումը: ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներ տասնյակ երկրներից չհայտարարված ռուս հետախույզների արտաքսումը համարժեք պատասխան էր բրիտանական հողի վրա ռուսական հարձակմանը: Ռուսաստանի կողմից պատասխան միջոցներն անսպասելի չէին, և ԱՄՆ-ն կզբաղվի դրանով»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ: