Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

ԵՄ-ն Էրդողանին կոչ է արել վերադարձնել հույն զինծառայողներին և դադարեցնել սադրել Կիպրոսին

1494
Չորեքշաբթի, 28 մարտի, 2018 թ., 12:05
ԵՄ-ն Էրդողանին կոչ է արել վերադարձնել հույն զինծառայողներին և դադարեցնել սադրել Կիպրոսին

Եվրոմիության առաջնորդները Բուլղարիայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ վերջինին կոչ են արել վերադարձնել Թուրքիայում ձերբակալված հույն զինծառայողներին և դադարեցնել սադրել Կիպրոսին, գրում է National Herald պարբերականը:

Սակայն Էրդողանը, պարբերականի փոխանցմամբ, ասել է, որ դրա փոխարեն «ԵՄ ներկայացուցիչները պետք է հիշեն, որ Թուրքիայում գոյություն ունի օրենք, և որ ոչ ոք չի կարող օրենքից վեր լինել»՝ նկատի ունենալով Թուրքիայի սահմանը հատած հույն զինծառայողներին:

Բացի այդ, ԵՄ-ն Էրդողանին կոչ է արել դադարեցնել սադրել Կիպրոսին՝ 3 միլիարդ եվրո առաջարկելով՝ Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից ներգաղթյալների և փախստականների հոսքը հաղթահարելու համար:

Պարբերականը նշում է, որ վերջիններն օգտագործում են Թուրքիան Եվրոմիության երկրներ հասնելու համար՝ «վտանգավոր փորձություն անցնելով Էգեյան ծովով և հունական կղզիներով»: