Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

ԱՄՆ-ն փակել է Սիեթլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը

2979
Երկուշաբթի, 26 մարտի, 2018 թ., 22:17
ԱՄՆ-ն փակել է Սիեթլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը

ԱՄՆ Սիեթլ քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը երկուշաբթի օրը դադարեցրել է քաղաքացիների ընդունումը: Այս մասին ասվում է գլխավոր հյուպատոսության կայքում, փոխանցում է ТАСС-ը:

«Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը փակելու՝ ԱՄՆ-ի իշխանությունների որոշման հետ կապված՝ անձնագրերի, վիզաների, քաղաքացիության և այլ հարցերով քաղաքացիների ընդունումը մարտի 26-ից դադարեցվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտնել էր երկրից 48 ռուս դիվանագետի և Նյու Յորքում ՄԱԿ-ի ռուսական մշտական ներկայացուցչության ևս 12 դիվանագիտական աշխատակցի արտաքսման մասին: