Սկրիպալը ցանկանում էր վերադառնալ Ռուսաստան և այդ մասին անձամբ խնդրել էր Պուտինին. BBC
2187
Շաբաթ, 24 մարտի, 2018 թ., 13:10
![]() Մեծ Բրիտանիայում, Սոլսբերիում մարտի սկզբին թունավորված ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալը ցավում էր, որ «երկակի գործակալ» էր, քանի որ դա փչացրել էր իր կյանքը: Այս մասին գրում է BBC-ն՝ հղում անելով Սկրիպալի դպրոցական ընկեր Վլադիմիր Տիմոշկովին: Տիմոշկովը հայտնել է, որ Սրիպալը դավաճան չէր, նա «հավատարիմ էր իր սոցիալիստական հայրենիքին՝ Սովետական Միությանը, և ոչ թե Ռուսաստանին»: Սկրիպալի ընկերը հայտնել է նաև, որ Սկրիպալը նամակ էր ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում ներողություն էր հայտնել և խնդրել հայրենիք վերադառնալու հնարավորության մասին: Տիմոշկովի խոսքով՝ Ռուսաստանում նա ցանկանում էր հանդիպել իր մոր, եղբոր և մյուս հարազատների հետ: BBC-ի տեղեկություններով՝ Կրեմլում նամակի փաստը հերքել են: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
