Բրիտանական ԶԼՄ-ները հայտնել են ռուս դիվանագետներին արտաքսելու՝ եվրոպական 20 երկրի ծրագրերի մասին
![]() Եվրոպական մինչև 20 երկիր մտադիր է արտաքսել ռուս դիվանագետներին՝ ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորմանը Ռուսաստանի առնչության պատճառով, գրում է բրիտանական Times պարբերականը: Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ «արտաքսումների աննախադեպ փուլը» կսկսվի երկուշաբթի՝ մարտի 26-ից: Այդ օրը 4 շաբաթով հետ կկանչվի Ռուսաստանում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերը: Պարբերականը՝ հղում անելով անանուն աղբյուրին, հայտնում է, որ նման մտադրություններ ունեն Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը, Իռլանդիան, Նիդերլանդները, Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Լատվիան և Լիտվան: Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԵՄ անդամ երկրներին է ներկայացրել ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորմանը Ռուսաստանի առնչության մասին ապացույցները: Բացի այդ, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները կարծիք էին հայտնել, որ ՌԴ-ում ԵՄ դեսպանին հետ կանչելուց բացի՝ անհրաժեշտ է հավելյալ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
