«Թերեզա Մեյն Սկրիպալի թունավորմանը Ռուսաստանի առնչության մասին ապացույցներ է ներկայացրել». Մերկել
2576
Ուրբաթ, 23 մարտի, 2018 թ., 20:30
![]() Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԵՄ անդամ երկրներին է ներկայացրել ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորմանը Ռուսաստանի առնչության մասին ապացույցները: Այս մասին նա ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Թերեզա Մեյն «Սկրիպալի գործով» ռուսական հետքի մասին որոշակի ապացույցներ է ներկայացրել մեզ»,- ասել է Մերկելը: Իր հերթին, Մակրոնը հայտարարել է, որ Սկրիպալի թունավորումը հարված էր եվրոպական երկրների ինքնիշխանությանը, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է պատասխան միջոցներ ձեռնարկել: Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները կարծիք են հայտնել, որ ՌԴ-ում ԵՄ դեսպանին հետ կանչելուց բացի՝ անհրաժեշտ է հավելյալ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
