Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները Ռուսաստանին պատասխանելու շուրջ համաձայնության են եկել
![]() Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ եռակողմ բանակցությունների արդյունքներով հաստատել են, որ Ռուսաստանը ներգրավված է Սոլսբերիում ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորմանը, և որ տեղի ունեցածի առավել համոզիչ բացատրություն չեն տեսնում: Այս մասին, Rbc-ի հաղորդմամբ, ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում: «ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել Ռուսաստանի գործողություններին պատասխանելու և առաջիկայում սերտ շփումները պահպանելու շուրջ»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ: Նշվում է, որ Թերեզա Մեյը Մակրոնին և Մերկելին է ներկայացրել Ռուսաստանում արտադրվող նյարդապարալիտիկ նյութով թունավորման հետաքննության մանրամասները: Մեյը նաև հայտնել է քիմիական նյութի՝ համաշխարհային առաջատար գիտնականների կողմից հաջող նույնականացման մասին: Ավելի վաղ ԵՄ առաջնորդների բանակցությունների արդյունքներով Ռուսաստանում ԵՄ դեսպանը հետ էր կանչվել: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
