10․000 բնակչից 245-ը՝ ճաղերի ետևում. Թուրքիան ԵՄ առաջին երկիրն է ազատազրկվածների թվով
![]() Եվրոմիության 43 երկրների շարքում Թուրքիան զբաղեցնում է առաջին տեղը բանտարկյալների թվով։ Այս մասին հայտնի է դարձել Եվրոպական խորհրդի կողմից այսօր հրապարակված քրեական վիճակագրության 2016թ․ տարեկան հաշվետվությունից։ Ըստ այդմ՝ 2016թ․ թուրքական բանտերում անազատության մեջ է գտնվել 192․627 բանտարկյալ։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ կա 94․000 բանտարկյալ։ Թուրքիայում ազատազրկվածների թիվը 2006-2016թթ․ ընթացքում ավելացել է 161%-ով, սա ռեկորդային է ԵՄ ողջ տարածքում։ 2015-2016թթ․ ընթացքում Թուրքիայում կալանավորների թիվն աճել է 8%-ով։ Այս ցուցանիշով երկիրը երկրորդ տեղն է գրավում Եվրոպայում՝ Բուլղարիայից հետո։ Թուրքիան նաև առաջատար է այն կալանավորների թվով, ում դեմ հարուցված դատական գործընթացները դեռևս չեն ավարտվել։ Նման բանտարկյալների թիվը Թուրքիայում կազմում է 37․1 տոկոս։ Ըստ բնակչության թվի և բանտարկյալների թվի հարաբերակցության՝ Թուրքիան երկրորդ տեղում է Վրաստանից հետո։ Թուրքիայում յուրաքանչյուր 10․000 բնակչից 245-ը ազատազրկված է։
|

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
