ԱՄՆ-ում հանել են հայերի, հույների, ասորիների և քրդերի նկատմամբ բռնություն կիրառած՝ Էրդողանի թիկնապահների մեղադրանքները
![]() ԱՄՆ-ում դադարեցվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնապահների նկատմամբ քրեական գործը, ովքեր 2017թ. մայիսին Վաշինգթոնում Թուրքիայի դեսպանատան առջև ծեծի էին ենթարկել ցուցարարներին: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ քրեական գործ հարուցելու՝ ամերիկացի իրավապահների որոշումը լարվածություն էր առաջացրել երկու երկրների միջև: Այժմ Թրամփի վարչակազմը պատրաստ է Անկարայի հետ երկխոսության: Վերջինը Վաշինգթոնին պետք է օգնի Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարին: Հիշեցնենք, որ անցած տարվա մայիսին ԱՄՆ Թուրքիայի նախագահի այցի ժամանակ բախումներ էին տեղի ունեցել Վաշինգթոնում Թուրքիայի դեսպանատան առջև ցուցարարների և Էրդողանի թիկնապահների միջև: Բողոքի ակցիաները կազմակերպել էին Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն (ANCA), Ամերիկայի հելենական խորհուրդն ու քրդական, ասորական, հունական մի շարք կազմակերպություններ: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
