Երևան`   +1 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

«Իմ կյանքն իրական դժոխքի է վերածվել». Սարկոզի

2440
Հինգշաբթի, 22 մարտի, 2018 թ., 15:05
«Իմ կյանքն իրական դժոխքի է վերածվել». Սարկոզի

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին, ում օրեր առաջ ձերբակալել էին, ֆրանսիական դատախազությանը հայտնել է, որ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքները դժոխքի են վերածում իր կյանքը, հաղորդում է BBC News-ը:

«Այդ զրպարտությունն իմ կյանքն իրական դժոխքի է վերածել», ասել է Ֆրանսիայի նախկին նախագահը՝ հավելելով, որ իրեն մեղադրում են՝ իր մեղավորության որևէ ապացույց չներկայացնելով:

Նշենք, որ հետաքննությունը կապ ունի ենթադրյալ լիբիական ֆինանսավորման հետ:

Քրեական գործը բացվել էր 2012թ., ավելի ուշ այն փակվել էր, որից հետո վերսկսվել՝ 2017թ.: Հունվարի սկզբին այդ գործի շրջանակներում ձերբակալել էին գործարար Ալեքսանդր Ջուհրիին: