Մալթայում սպանված լրագրողին կոռուպցիոն սկանդալում Բաքվի մասնակցության մասին տեղեկացրած ռուս կինը հանձնվել է Հունաստանի իշխանություններին
![]() «Պանամական փաստաթղթերը» հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիային, ով անցած տարի զոհվեց մեքենայի պայթյունի հետևանքով, Մալթայի կոռուպցիոն սկանդալում Բաքվի մասնակցության մասին տեղեկացրած Ռուսաստանի 35-ամյա քաղաքացի Մարիա Եֆիմովան հանձնվել է Աթենքի իշխանություններին, հաղորդում է BBC-ն: Մալթայում նրա նկատամամբ հետախուզում էին հայտարարել՝ կապված լրագրողի սպանության հետ: 35-ամյա Մարիա Եֆիմովան աշխատում էր Մալթայի Pilatus Bank բանկում: Նշվում է, որ կինն Աթենքի ոստիկանություն է ներկայացել ինքնակամ՝ ասելով, որ իր վախենում է իր կյանքի համար: Եֆիմովան փորձել էր կացության իրավունք ստանալ Հունաստանում: Մինչ այդ նա բնակվում էր Մալթայում, և միայն լրագրողի սպանությունից հետո տեղափոխվել էր Հունաստան: Այժմ Եֆիմովան կալանքի տակ է: Նրան կասկածում են փողերի յուրացման համար, սակայն նա բոլոր մեղադրանքները հերքում է: Հիշեցնենք, որ 2016թ. Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը հրապարակել էր այսպես կոչված «Պանամական արխիվը», որում տվյալներ կային աշխարհի մի քանի երկրների վերնախավի կաշառակերության մասին: Կարուանա Գալիցիան դրանց հիման վրա հայտարարել էր, որ երկրի վարչապետի կինն օֆշորային ընկերություն ունի, որի միջոցով Ադրբեջանի իշխանություններից գումարներ է ստացել: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
