Երևան`   +1 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Իսրայելը խոստովանել է, որ Սիրիայում միջուկային օբյեկտ է ոչնչացրել

2303
Չորեքշաբթի, 21 մարտի, 2018 թ., 12:15
Իսրայելը խոստովանել է, որ Սիրիայում միջուկային օբյեկտ է ոչնչացրել

Իսրայելը խոստովանել է, որ 2007թ. Սիրիայում իր ավիացիան միջուկային օբյեկտ է ոչնչացրել, որը գտնվել է կառուցման վերջնական փուլում: Այս մասին ասվում է Իսրայելի բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Իսրայելի բանակի գործողություններն իրականացվել են 2007թ. սեպտեմբերի 5-ի լույս սեպտեմբերի 6-ի գիշերը: Այդպիսով Իսրայելը հաստատել է լուրերը, որոնք երկար տարիներ պտտվում էին արտասահմանյան լրատվամիջոցներում:

Միջուկային օբյեկտը գտնվում էր կառուցման վերջնական փուլում և տեղակայված էր Սիրիայի Դեր Զոր նահանգում՝ Դամասկոսից դեպի հյուսիս-արևելք 280 մղոն հեռավորության վրա: Միջուկային օբյեկտի ուղղությամբ հարված են հասցրել իսրայելական F-16 և F-15 4 կործանիչները: