Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը կհավասարեցնի կանանց և տղամարդկանց աշխատավարձերը
![]() Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը CBS հեռուստաալիքին ասել է, որ մտադիր է հավասարեցնել կանանց և տղամարդկանց աշխատավարձերը: «Մենք աշխատում ենք նախաձեռնության վրա, որը կթողարկվի մոտ ապագայում և ուղղված կլինի կանանց և տղամարդկանց աշխատավարձերի հավասարեցմանը»,- ասել է նա: Ըստ թագաժառանգ արքայազնի՝ դա թույլ կտա մեծացնել երկրում աշխատող կանանց թիվը: Այժմ այն կազմում է 22%-ը: Մուհամեդ բեն Սալմանի խոսքով՝ Սաուդյան Արաբիան 2017թ. նոյեմբերին 11 արքայազնների և 4 նախարարների ձերբակալությունից հետո մոտ կարող է բյուջե վերադարձնել 100 միլիարդ դոլար: Նշենք, որ թագաժառանգ արքայազնը Սաուդյան Արաբիայում արմատական արդիականացման ակտիվ քաղաքականություն է վարում: 2016թ. Էր Ռիայդը թողարկել էր Vision 2030 երկարաժամկետ ծրագիրը, որը մոտակա 15 տարվա ընթացքում նավթային կախվածությունից երկիրն ազատելու նպատակ ունի: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
