Թրամփի փաստաբանները պոռնոդերասանուհուց 20 միլիոն դոլար են պահանջում
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանները պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդից 20 միլիոն դոլար են պահանջել՝ ԱՄՆ նախագահի հետ սեռական կապի մասին տեղեկատվությունը չհրապարակելու մասին համաձայնությունը խախտելու համար, հայտնում է CNN-ը: Փաստաթղթերը ներկայացվել են Լոս Անջելեսի Գերագույն դատարան: Ավելի վաղ Քլիֆորդը դատական հայց էր ներկայացրել Թրամփի դեմ՝ պահանջով չեղյալ հայտարարել համաձայնությունը: Թրամփի փաստաբանները պահանջել են գործը Քալիֆորնիայի դաշնային շրջանային դատարանին հանձնել: Նրանք նշել են, որ Քլիֆորդը խախտել է համաձայնությունն առնվազն 20 անգամ, որոնցից յուրաքանչյուրի համար պոռնոդերասանուհին պետք է մեկական միլիոն դոլար վճարի: Ընդ որում, մեկ ամիս առաջ ԱՄՆ նախագահի փաստաբան Մայքլ Քոենը խոստովանել էր, որ մեկ անգամ սեփական գրպանից 130 հազար դոլար է վճարել պոռնոդերասանուհուն տեղեկությունը թաքցնելու համար: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
