Երևան`   +1 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

«Մեծ Բրիտանիայում թունավոր նյութ կիրառելու հրամանն արձակել է Պուտինը». Բորիս Ջոնսոն

2148
Ուրբաթ, 16 մարտի, 2018 թ., 17:10
«Մեծ Բրիտանիայում թունավոր նյութ կիրառելու հրամանն արձակել է Պուտինը». Բորիս Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Միացյալ Թագավորության տարածքում նյարդապարալիտիկ նյութի կիրառման հրաման է արձակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք ոչինչ չունենք Ռուսաստանի դեմ: Տեղի ունեցածը չպետք է ռուսաֆոբիայի հանգեցնի: Կարծում ենք, որ նյարդապարալիտիկ նյութի օգտագործման հրամանն արձակել է Պուտինը: Դա հրաման էր՝ օգտագործելու այդ նյութը Մեծ Բրիտանիայում՝ եվրոպական պետությունում, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր առաջին անգամ»,- ասել է Ջոնսոնը:

Ջոնսոնի այս հայտարարությունը Ռուսաստանում «դիվանագիտական պարկեշտության աններելի խախտում» են անվանել: Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերթական անգամ հերքել է այդ դեպքին Ռուսաստանի ներգրավվածությունը: