Սերժ Սարգսյանն ստորագրել է աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու մասին օրենքը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները: Հիշեցնենք, որ Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել էր «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Գագիկ Գրիգորյանը ներկայացրել էր կատարված փոփոխություններն, ըստ որի՝ նախատեսվում է 2018-ի ապրիլի 1-ից արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը: «Բացի այդ, վերնագրից հանվել է «ժամանակավոր» բառը, նախագծի առաջին հոդվածից հանվել է «մինչև հոկտեմբերի 1-ը ժամանակավորապես» բառերը և նախագիծը լրացվել է նոր հոդվածով, համաձայն որի՝ ներմուծման արգելքը չի տարածվի աջ ղեկ այն մեքենաների վրա, որոնց ձեռքբերման ու վճարման համար հաստատող փաստաթղթերը կատարվել են մինչև 2018-ի հոկտեմբերի 25-ը»,- ասել էր փոխնախարարը: |
Տավուշում իրականացվող գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում․ ԱՆ
96Երեկ, 17:06ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
200Երեկ, 08:30Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույց
12028.04.2024, 21:24Վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿ
13428.04.2024, 16:24Ալեն Սիմոնյանն արձակուրդ է մեկնում
10828.04.2024, 14:36Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնելու է Կատարի Պետություն
13927.04.2024, 18:36