Թրամփը նոր խոշոր պաշտոնանկություն է նախապատրաստում
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է պաշտոնանկ անել ազգային անվտանգության հարցով իր խորհրդական Հերբերթ Մքմասթերին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներին: Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ նախագահն արդեն որոշում է կայացրել, սակայն Մքմասթերը պաշտոնը միանգամից չի լքի: Թրամփը, ըստ պարբերականի տեղեկությունների, մտադիր է սպասել որոշ ժամանակ, որպեսզի «չնվաստացնի Մքմասթերին և հիմնովին մոտենա նոր թեկնածուի ընտրությանը»: Թրամփի ծրագրերին ծանոթ աղբյուրների հաղորդմամբ՝ նոր խորհրդականի պաշտոնում դիտարկվում են ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Ջոն Բոլթոնի և երկրի ազգային անվտանգության հարցով խորհրդի պատասխանատու քարտուղար Քիթ Քելոգի թեկնածությունները: Հիշեցնենք, որ Թրամփն օրեր առաջ պաշտոնանկ արեց ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, բացի այդ, հայտնի դարձավ, որ նա մտադիր է պաշտոնից ազատել նաև ԱՄՆ գլխավոր դատախազին: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
