«Նյութը, որով թունավորել էին Սկրիպալին, Մոսկվայում գցել են նրա դստեր ճամպրուկի մեջ». բրիտանական հատուկ ծառայություններ
Բրիտանական հատուկ ծառայությունները դիտարկում են այն վարկածը, համաձայն որի՝ ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման համար նախատեսված նյարդապարալիտիկ նյութը Մոսկվայում մինչ Լոնդոն մեկնելը գցել են նրա դստեր՝ Յուլիայի ճամպրուկի մեջ, գրում է The Telegraph-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Քննությունը կարծում է, որ թունավոր նյութը կարող էր ներծծված լինել Սկրիպալի դստեր հագուստի, կոսմետիկայի կամ նվերի վրա, որն ավելի ուշ բացվել է Սոլսբերիում նախկին հետախույզի տանը: Պարբերականը նշում է, որ բրիտանացի իրավապահները վստահ են, որ չարագործները կարողացել են հեշտորեն ներթափանցել Մոսկվայում Յուլիա Սկրիպալի բնակարան, որպեսզի նյութը գցեն նրա ճամպրուկի մեջ: Այդպիսով, Սկրիպալի դուստերը՝ անտեղյակ լինելով, այդ նյութը տեղափոխել է Մեծ Բրիտանիա: Լոնդոնը կատարվածի համար մեղադրում է Ռուսաստանին՝ հայտարարելով, որ այդ նյութն արտադրվել է ԽՍՀՄ-ում: Ռուսական կողմը հերքում է հանցանքին իր ներգրավվածությունը: |
«Հայաստանը ձախողել է, որովհետև անհրաժեշտ չափով հակաթուրքական չի եղել». Էդգար Էլբակյան
40Երեկ, 23:48Մոսկվան Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարել (լուսանկար)
167Երեկ, 19:30«Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան»․ Ստեփան Դանիելյան
80Երեկ, 16:30ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
174Երեկ, 13:48ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ
166Երեկ, 13:36ԱՄՆ-ն կարող է ևս 50 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային․ #Bloomberg
252Երեկ, 11:36