Ֆրանսիան Սաուդյան Արաբիայի թագավորի դստերը ձերբակալելու միջազգային կարգադրագիր է տվել
![]() Ֆրանսիայի դատարանը միջազգային կարգադրագիր է տվել՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բեն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի դստերը ձերբակալելու համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին: Ըստ տեղեկությունների՝ Հասսա Բեն Սալմանին՝ թագաժառանգ արքայազն Մուհամեդ Բեն Սալմանի քրոջը, հետախուզում են նրա անվտանգության ծառայության անդամների գործով: Նրան ցանկանում են հարցաքննել՝ կապված զինված բռնությունների, առևանգումների, կողոպուտների և սպառնալիքների հետ, որոնք տեղի էին ունեցել դեռևս 2016թ. արքայադստեր բնակարանում: Ակնկալվում է, որ ապրիլի սկզբին Փարիզ կմեկնի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը, ում այցը նախկինում մի քանի անգամ հետաձգվել էր: Գործակալությունը նշում է, որ միջազգային կարգադրագիրը տրվել է Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի հարաբերոթյունների բարդ ժամանակաշրջանում. Փարիզն առավել սերտ կապեր ունի Պարսից ծոցի սունիթական պետությունների հետ, իսկ Ֆրանսուա Օլանդի նախագահության ժամանակ Իրանի նկատմամբ կոշտ դիրքորոշում ուներ միջուկային բանակցություններում: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
