ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները
![]() Այսօր՝ մարտի 15-ին, ԱՄՆ-ն թարմացրեց «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքը, հաղորդում է Известия պարբերականը: Ցուցակում ներառված են 14 ֆիզիկական անձինք և ռուսական մեկ կազմակերպություն՝ Եվգենի Պրիգոժինի համացանցային հետազոտությունների գործակալությունը, ինչպես նաև գործակալության աշխատակիցները: Բոլոր նրանք ԱՄՆ-ում կասկածվում են 2016թ. նախագահական ընտրություններին միջամտելու համար: «Սա ոչ մի կերպ չի կարող համարվել մեր քարոզարշավի վերջը, այն կոչված է ստիպել պարոն Պուտինին փոխել իր պահվածքը»,- CNN-ը մեջբերում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքը: Նշվում է, որ Պրիգոժինն ու նրա այլ ընկերությունները՝ «Կոնկորդ մենեջմենթն» ու «Կոնկորդ քեյթերինգը», արդեն ներառվել էին արտասահմանյան բաժնետոմսերի վերահսկողության հարցերով վարչության (OFAC) պատժամիջոցային ցուցակում: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
