7 հայուհիներ՝ համաշխարհային գիտության մեջ. հաջողության պատմություններ
![]() Rusarminfo-ն ներկայացրել է 7 խիզախ հայուհիների, ովքեր ընդգրկվել են համաշխարհային գիտության մեջ, և պատմել նրանց հասած հաջողության պատմությունների մասին: Աշխեն Հովակիմյան (1854 -1899), հայտնի որպես՝ Ագնես Ջոաքիմ, Մեծ Բրիտանիայի և Սինգապուրի գիտաշխատող: Նրա ջանքերով XIX դարավերջին հիմնվեց Սինգապուրի ազգային խորհրդանիշը՝ The VandaMiss Joaquim-ը:
Զարուհի Քավալջյան (1877-1969), Օսմանյան կասրությունում առաջին կին բժիշկն ու գիտնականն էր: Ավարտելով Իլինոյսի բժշկական համալսարանը, հոր հետ վերադարձել է Թուրքիա, Ադապազար, և աշխատել տեղի հիվանդանոցում ու զուգահեռ դասավանդել ամերիկյան քոլեջում: Ավելի ուշ տեղափոխվել է Ստամբուլ:
Ալենուշ Տերյան (1920-2011), Իրանում առաջին կին ֆիզիկոսն էր: Թեհրանահայ Ալենուշ Տերյանը երկար տարիներ ղեկավարում էր Թեհրանի արևային աստղադիտարանը, բազմաթիվ գիտական բացահայտումներ է արել, դաստիարակել իրանցի գիտնական-աստղաֆիզիկոսների մի քանի սերունդներ:
Աննա Ղազանչյան-Լոնգոբարդո (ծնվ. 1928թ.), ԱՄՆ-ում անօդաչու թռչող սարքերի կառավարման ոլորտում առաջին կին գիտնականը: 1960-ական թթ. հիմք է դրել ամերիկյան «Սատուրն» հրթիռակրի ստեղծման համար:
Ելիզավետա Շահխաթունի (1911-2011), Մոսվայի ավիացիոն համալսարանի շրջանավարտ և ԽՍՀՄ առաջին կին ավիակոնստրուկտոր: 1940-ական թթ. Շահխաթունին ղեկավարում էր СХА-1 կրկնաթև ինքնաթիռի կառավարման բաժինը, որն ավելի ուշ ժողովուրդը կոչեց «կուկուրուզնիկ»: 1955թ. նրա բաժինը թողարկեց Ան-8, ապա Ան-10 և Ան-1 ինքնաթիռները:
Մերի Փափազյան (ծնվ. 1959թ.) 2017թ.-ից հանդիսանում է Քալիֆորնիայի Սան Խոսե համալսարանի նախագահ: Ավելի վաղ զբաղեցրել է ԱՄՆ Հարավային Քոնեքթիքութ նահանգի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը:
Կարինա Մովսեսյան, 2017թ. ճանաչվել է «Եվրոմիության ամենաերիտասարդ գիտնական» (European Union Contest for Young Scientists) 29-րդ մրցույթի հաղթողը: Նա հայտնաբերել է մեխանիզմ, որը կանխում է քաղցկեղի ուռուցքի զարգացումը:
|

Թուրքական GÖKBEY ուղղաթիռը կկարողանա սուզանավեր հայտնաբերել
12306.05.2026, 18:54
Անտարկտիդայում հրաբուխն ամեն օր մթնոլորտ է արտանետում ոսկու մանր բյուրեղներ (տեսանյութ)
72606.05.2026, 00:00
Դանիայում հայտնաբերվել են վիկինգների դարաշրջանի երեք ոսկե ապարանջաններ (լուսանկար)
90603.05.2026, 20:56
«Հոդված հայոց ինքնության, իմաստաբանության, առաքելության մասին». Միքայել Բադալյան (լուսանկար)
23830.04.2026, 23:06
Թրամփը խոստացել է հրապարակել հետաքրքիր փաստաթղթեր ՉԹՕ-ների մասին
94429.04.2026, 23:52
Ստեղծվել է «Էթիունի-Ուրարտու». հնագույն հայկական ուսումնասիրությունների հանդես» միջազգային հանդեսը
47927.04.2026, 01:09







