Ինչու է Անջելինա Ջոլին արհամարհել «Օսկար 2018»-ը
![]() Այս տարի հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին անսպասելիորեն բաց է թողել «Օսկար»-ի մրցանակաբաշխությունն, ինչն էլ բազմաթիվ հարցեր է ծնել՝ ինչո՞ւ, ի՞նչը կարող էր նրան խանգարել ներկա գտնվելու այդ կարևոր իրադարձությանը: 2017-ին Ջոլին նկարահանել էր ֆիլմ՝ «Նախ նրանք սպանեցին իմ հորը», որի հետ մեծ հույսեր էր կապել: Էկրան բարձրանալուց հետո ֆիլմը դրական գնահատանքի է արժանացել, սակայն վերջին պահին այն հանվել էր «Օսկար»-ի համառոտ ցանկից: Արդյունքում մրցանակաբաշխությունից մեկ օր առաջ ֆիլմի ռեժիսորն՝ Անջելինա Ջոլին, մերժել է կազմակերպիչների հրավերը՝ ներկա գտնվելու մի միջոցառման, որտեղ իր աշխատանքը չէին մեծարելու: Այս ֆիլմը շատ հոգեհարազատ է դերասանուհուն: Կամբոջա-ամերիկյան արտադրության ֆիլմը Լուն Ունի ինքնակենսագրության էկրանավորումն է: Առաջին անգամ ցուցադրվել է Թելուրիդի կինափառատոնին և Տորոնտոյի միջազգային կինափառատոնին: Արձակագիր կինը դարձել է կամբոջացի ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանության բազմաթիվ զոհերից մեկը, ցեղասպանություն, որ իրականացրել է «կարմիր կղմերներ» կոմունիստական ռեժիմը 1975-79 թթ.: Աշխատանքային ու ռազմական ճամբարներ ընկնելուց, բոլոր կտտանքներից ու զրկանքներից հետո Լուն Ունին հաջողվում է փախչել իր հայրենիքից: Հասնելով ԱՄՆ՝ նա գրում է հուշեր, որոնցում արտացոլված է իր ժողովրդի ճակատագիրը: Լինելով ոչ միայն դերասանուհի ու ռեժիսոր, այլև ՄԱԿ Գերագույն հանձնակատարի գրասենյակի բարի կամքի դեսպան՝ Ջոլին կարեկցանքով է լցվել այս կնոջ նկատմամբ ու որոշել է իր ուժերը ներդնել և նրա ժողովրդի տառապանքների մասին պատմել ի լուր աշխարհի: Թեման հոգեհարազատ է նաև, քանի որ Ջոլիի ավագ երեխան՝ որդեգրյալ Մեդոքսը ծնունդով Կամբոջայից է: Բացի վերոնշյալն, Անջելինա Ջոլին ունի «Օսկար»-ին ներկա չգտնվելու ևս մեկ պատճառ: Վերջերս Ջոլին հայտնվել էր սկանդալի կենտրոնում՝ կապված իր մարդասիրական գործունեության հետ: ՄԱԿ Գերագույն հանձնակատարն, ում Ջոլին ենթարկվում է՝ որպես բարի կամքի դեսպան, բազմաթիվ բողոքներ է ստացել այն մասին, որ Ասիայում, Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքում կարիքավորներին օգնություն տրամադրող աշխատողները սեռական ոտնձգությունների են ենթարկում նրանց: Իսկ քանի որ այս տարածաշրջաններում կարգուկանոնի համար պատասխանատու է Ջոլին, ապա ինքն էլ պետք է կարգավորի բոլոր հարցերը: Այնպես որ, «Օսկար»-ի ժամանակը չէ: |

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
106Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
51915.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
17013.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
19313.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
17812.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
15712.09.2026, 21:42

