Համալրումներ՝ Ա լիգայի ակումբների կազմերում
![]() Ա լիգայում հանդես եկող «Ինժեներ», «Գրանդ սպորտ» և «Շիրակ» ակումբները համալրել են իրենց կազմերը: «Ինժեներ» ակումբին միացան սերբ բասկետբոլիստ Ֆիլիպ Չոսիչը և Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Ռաֆիկ Ուզունյանը: «Ուրարտու» ակումբից «Ինժեներ» է տեղափոխվել նաև Արամայիս Մայիլյանը: «Գրանդ սպորտ»-ին միացել է ամերիկահայ Ալեքս Մկրտչյանը, իսկ Նարեկ Ազարյանը և Խաչատուր Ավագյանը համալրել են «Շիրակ» ակումբի շարքերը: «Ուրարտու» ակումբի կազմը համարել է ազգությամբ ռուս բասկետբոլիստ Արտյոմ Ալտունինը : Արտյոմ Ալտունինը ծնվել է 1992 թվականի հոկտեմբերի 30-ին ՌԴ-ի Նովոսիբիրսկ քաղաքում: Հանդես է եկել ռուսական մի շարք ակումբներում, իսկ նրա վերջին ակումբը եղել է «Տոբոլսկ» ակումբը, որտեղ նա անցկացրել է 25 հանդիպում և միջինում վաստակեց 11.1 միավոր: Այսօր «Արթիկ» ակումբի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Ամիրան Ամիրխանովի փոխարեն «Արթիկ» ակումբում իրենց կարիերան կշարունակեն Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ավագ, ազգային հավաքականի թեկնածու Սերգեյ Պոլուխինը և ՎՏԲ ուսանողական լիգայում հանդես եկող Սերգեյ Վիննիկը: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
