Լևոն Արոնյանը 5-րդն է աշխարհում
![]() Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման մարտ ամսվա աղյուսակները: Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը պահպանել է իր դիրքը։ Նա 5-րդ հորիզոնականում է։ Դասակարգման աղյուսակի առաջատարն է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների մեջ են նաև Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը։ Մարտի դասակարգման աղյուսակ՝ 1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 2843 միավոր 3. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 2800 միավոր 5. Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 2794 միավոր 7. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 2787 միավոր 8. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 2784 միավոր 9. Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 2777 միավոր 10. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 2776 միավոր 66․ Գաբրիել Սարգսյան (Հայաստան)՝ 2677 միավոր 81․ Հրանտ Մելքումյան (Հայաստան)՝ 2664 միավոր Նշենք նաև, որ կանանց դասակարգման աղյուսակում լավագույն 100 շախմատիստուհիների թվում են Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը։ Էլինան 54-րդն է՝ 2413 միավորով, իսկ Լիլիթը 63-րդը՝ 2403 միավորով։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
