Apple-ը միանգամից 3 նոր iPhone կթողարկի
![]() Ամերիկյան Apple ընկերությունը ծրագրում է այս տարի միանգամից 3 նոր iPhone թողարկել, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Գործակալության տեղեկությունների համաձայն՝ խոսքն ամենամեծ iPhone-ի, թարմացված iPhone X-ի և նրա բյուջետային տարբերակի մասին է: Ըստ աղբյուրների՝ D33 կոդային անվանումով լայնաֆորմատ մոդելը կունենա 1242 x 268 չափ: Այն համեմատելի կլինի iPhone 8 Plus-ի հետ, սակայն առանց շրջանակի էկրանի հաշվին մոտ 6,5 դյույմով ավելի մեծ կլինի: Հաղորդվում է նաև, որ կպահպանվի OLED տեխնոլոգիան, ինչպես նաև Face ID գործառույթը: Իր հերթին, D33-ն, ինչպես և թարմացված iPhone X-ը, կաշխատեն A12 պրոցեսորներով: Բացի հիմնական գույներից՝ երկու մոդելները կներկայացվեն ոսկեգույն գույնով: iPhone X-ի նորացված ամենաէժան մոդելը կպահպանի Face ID-ն, LCD-էկրանն ու ալյումինե ծայրերը: Նոր մոդելները կներկայացվեն աշնանը: |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
022:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
376Երեկ, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
275Երեկ, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
41218.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
46517.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
93717.10.2026, 00:30
