Շախմատ․ Սարգսյանը և Պետրոսյանն «Աէրոֆլոտ օփեն»-ի առաջատարներին հետապնդողների խմբում են
![]() Մոսկվայում կայացել են «Աէրոֆլոտ օփեն» միջազգային մրցաշարի 7-րդ տուրի պարտիաները: 7-րդ տուրում 3-րդ հաղթանակն է տոնել Գաբրիել Սարգսյանը։ Ռուս գրոսմայստեր Կիրիլ Ալեկսեենկոյին հաղթելու համար Սարգսյանը 30-րդ քայլին 2 զինվորի դիմաց զոհաբերել է փիղը և, ստանալով որոշակի առավելություն, աստիճանաբար մեծացրել այն և 62-րդ քայլին մրցակցին ստիպել վայր դնել զենքերը: Առաջատարների խմբում ընթացող Տիգրան Լ. Պետրոսյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Վլադիսլավ Արտեմևի հետ: Իրենց պարտիաները հաշտությամբ են ավարտել նաև Մանուէլ Պետրոսյանն, Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը: Հայկ Մարտիրոսյանը և Արման Միքայելյանը պարտություններ են կրել։ Այսպիսով, 7-րդ տուրից հետո աղյուսակը 5.5-ական միավորով գլխավորում են Վլադիսլավ Կովալյովը և Ամին Տաբատաբեյը: 5 շախմատիստ, որոնց թվում են Գաբրիել Սարգսյանը և Տիգրան Լ. Պետրոսյանը կիսում են 3-7-րդ հորիզոնականները: Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը վաստակել են 3.5-ական միավոր, Արման Միքայելյանը՝ 3, Հայկ Մարտիրոսյանը՝ 2.5, Շանթ Սարգսյանը՝ 2 միավոր: B մրցաշարում աղյուսակը 6 միավորով գլխավորում է Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Մոժարովը: Տիգրան Քոթանջյանը 5.5 միավորով կիսում է 2-9-րդ հորիզոնականները: C մրցաշարում աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են Չժաո Չէնսին և Գլեբ Ապրիշկոն: Մարկ Բասենցյանը 5 միավորով ընթանում է առաջատարներին հետապնդողների խմբում: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
