Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Քրիս Ղուկասը գլխավորել է մինչև 20 տարեկանների բասկետբոլի Հայաստանի հավաքականը

355
Երկուշաբթի, 26 փետրվարի, 2018 թ., 17:10
Քրիս Ղուկասը գլխավորել է մինչև 20 տարեկանների բասկետբոլի Հայաստանի հավաքականը

Բասկոտբոլի տղամարդկանց Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել հայազգի մարզիչ Քրիս Ղուկասը: Քրիս Ղուկասը ծնվել է 1968 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Եգիպտոսում:
Աշխատել է Հունական մի շարք ակումբներում, այդ թվում «Պանիոնիս», «Կավալաս» , «Իրակլիս», «ՕՖԻ Կրետե » և այլն: 2015-2017 թվականներին գլխավորել է Ավստրիական «Օբերվարտ» ակումբը, իսկ 2017-ից մինչ այժմ հանդիսանում է «ՈւՍԿ Պրահա» ակումբի գլխավոր մարզիչը:
«Շատ ուրախ եմ, որ աշխատելու եմ հենց իմ հայրենիքում, դա իմ վաղեմի երազանքներից մեկն էր» - նշել է Քրիս Ղուկասը՝ ՀԲՖ-ին տված հարցազրույցում։
«Քրիս Ղուկասը բարձրակարգ մասնագետ է և հաջողությամբ աշխատել է Հունաստանում, Ավսրիայում և Չեխիայում: Նրա թեկնածությունը ֆեդերացիան վաղուց էր քննարկում տարբեր տարիքային հավաքականների մարզչի պաշտոնում: Հաջողություն եմ մաղթում Քրիս Ղուկասին, այս պատասխանատու գործում»,- նշել է ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը մասնակցելու է 2018 թվականի Եվրոպայի առաջնության B Դիվիզիոնին:
Հուլիսի 13-22-ը կայանալիք առաջնությունում Հայաստանի հավաքականը ընդգրկված է C ենթախմբում, որտեղ նրա մրցակիցներն են՝ Հունգարիան, Լյուքսեմբուրգը, Հոլանդիան, Ռուսաստանը և Չեխիան: