Սթիվ Ջոբսի՝ սխալներով գրված ռեզյումեն աճուրդի կհանվի
![]() Բոսթոնում աճուրդի կհանվի 1973թ. Սթիվ Ջոբսի կողմից լրացված ռեզյումեն, գրում է The Guardian-ը: Apple-ի համահիմնադրի կողմից 18 տարեկանում լրացված փաստաթղթի մեկնարկային գինը կկազմի 50 հազար դոլար: Աճուրդը կանցկացվի մարտի 8-15-ը:
Ռեզյումեում նշված չէ, թե ինչ պաշտոնի է հավակնում Ջոբսը: Նա միայն գրել է, որ ունի վարորդական իրավունք, սակայն չունի հեռախոս: Տեքստում մի քանի ուղղագրական և կետադրական սխալ կա: Օրինակ, իր ազգանունը նա փոքրատառով է գրել:
Աճուրդի կհանվեն նաև Ջոբսի լուսանկարներով թերթի հրապարակումները՝ «Նոր արագ iPhone-ը վաճառվում է 199 դոլարով» խորագրերով, ինչպես նաև նրա ստորագրությամբ: Հիշեցնենք, որ Սթիվ Ջոբսը մահացել է 2011թ. 56 տարեկանում քաղցկեղից: |

Գիտնականներն ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված բանաններ, որոնք չեն մգանում
46629.09.2026, 20:13
Ճապոնիայում կիրառել են աշխարհում առաջին «սրտի կպչուն վիրակապը», որը պատրաստվել է ցողունային բջիջներից (լուսանկար)
25729.09.2026, 18:37
Starship-ը վաղաժամ ավարտել է փորձնական թռիչքը
61928.09.2026, 22:55
Փարիզի կենտրոնում գալլական պաշտպանական կառույցների հետքեր են հայտնաբերել
63828.09.2026, 00:49
Միջերկրականի հատակին Մալթան ու Սիցիլիան կապող 13-հազարամյա «կամուրջ» են հայտնաբերել
59727.09.2026, 16:36
«Երկրի ուղեծիրն ու պտտման առանցքի կողմնորոշումը տիեզերքում դանդաղ փոփոխվում են»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
23427.09.2026, 02:06


