«Հայաստանում տղա երեխաները ներդրում են համարվում, իսկ աղջիկները՝ կորուստ». The Guardian
Բրիտանական The Guardian պարբերականը պատմել է Հայաստանում սելեկտիվ աբորտների հետևանքների մասին: «Հայաստանում սելեկտիվ աբորտներն արգելվել են 2016թ., սակայն իգական սեռի ներկայացուցիչների պակասը սպառնում է երկրի ապագային, որտեղ տղա երեխաներն ավանդաբար համարվում են ներդրում, իսկ աղջիկները՝ կորուստ»,- գրում է հոդվածի հեղինակ Սյուզան Մուրը: Լրագրողը որպես օրինակ ներկայացնում է Գավառ քաղաքը, որտեղ 120 տղային հասնում է 100 աղջիկ, և նշում է, որ նման միտման դեպքում 2060թ. Հայաստանը կկորցնի գրեթե 93 հազար կին: Բրիտանական պարբերականը նշում է, որ սելեկտիվ աբորտների քանակն աճում է Կովկասում և Ասիայում: «Խոսելով բնակչության աճի մասին, որն աշխարհի մեծագույն խնդիրներից է՝ անհրաժեշտ է հաշվի առնել գենդերային գործոնները»,- պարբերականին ասել է Հանրապետական կլինիկական ծննդատան բժիշկ Գայանե Ավետիսյանը: Պարբերականը նաև գրում է, որ տվյալ խնդրի լուծումը ոչ թե աբորտների արգելումն է, այլ հայկական հանրությունում գենդերային հավասարության թեմայով քննարկումներն ու վիճաբանությունները: |
«Եթե դու քեզ համարում ես Հայ Առաքելական եկեղեցու թշնամին, ապա ադրբեջանցիների կողմում ես». Մհեր Հակոբյան (լուսանկար)
6303:06««Արևմտյան Ադրբեջան»-ի ղեկավարը նշել է, թե «ավելի քան 300 հազար ադրբեջանցնիներ պետք է վերադառնան «իրենց պապենական հողեր»». թյուրքագետ
6602:06««Գուգլ»-ի քարտեզում Արցախի Շոշ գյուղի բնակարաներից մեկը ներկայացվում է՝ որպես մզկիթ». Արցախ
7700:48«Ես հավատում եմ Բագրատ սրբազանին ու լինելու եմ նրա կողքին». Միքայել Համբարձումյան
7600:30Սոցցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
8000:24«Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության մենք չենք գործում». Բագրատ Սրբազան
8100:06