ԶԼՄ-ներում բարձրացված աղմուկից հետո միայն պատկան մարմիններն արձագանքել են Փհենչհանում առանց դահուկ մնացած հայ օլիմպիականի խնդրին
![]() Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանին Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան չի ապահովել դահուկներով և դահուկային կոշիկներով։ Խնդրի մասին բարձրաձայնել է ինքը՝ մարզիկը ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում։ Բարձրացված աղմուկից հետո միայն պատկան մարմիններն սկսել են զբաղվել խնդրով։ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարվել է, որ խնդիրը շուտափույթ լուծում կստանա։ ՀԱՕԿ-ը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով․ «Աշոտ Կարապետյանի համար անմիջապես ձեռք են բերվել օլիմպիական չափորոշիչներին համապատասխան նոր դահուկներ: Դրանք արդեն Փհենչհանի ճանապարհին են: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, Փհենչհանից մեր պատվիրակության վերադարձից անմիջապես հետո, կհրավիրի ՀԱՕԿ գործկոմի նիստ, որտեղ մանրամասն կքննարկվեն ու կպարզվեն ստեղծված իրավիճակի պատճառները»։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
