Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Տարոն Ոսկանյանը կարիերան կշարունակի «Ալաշկերտ»-ում

534
Երկուշաբթի, 12 փետրվարի, 2018 թ., 14:45
Տարոն Ոսկանյանը կարիերան կշարունակի «Ալաշկերտ»-ում

Հայաստանի ազգային հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ հանդես կգա «Ալաշկերտ»-ի կազմում: Երևանյան ակումբը 1,5 տարվա պայմանագիր է ստորագրել ազգային թիմի 24-ամյա պաշտպան Տարոն Ոսկանյանի հետ, ով արդեն միացել է «Ալաշկերտ»-ին և մասնակցում է Բելեկում ընթացող երկրորդ ուսումնամարզական հավաքին: Նշենք, որ Տարոն Ոսկանյանի նախորդ ակումբը Կիպրոսի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Նեա Սալամինա»-ն էր, որի կազմում նա 10 հանդիպման է մասնակցել ընթացիկ առաջնությունում: