«Խելացի» ակնոցը ոստիկաններին կօգնի հայտնաբերել հանցագործներին
1634
Շաբաթ, 17 փետրվարի, 2018 թ., 02:10
![]() Չինաստանի ոստիկանությունը նոր գաջետ է ստացել, որը հնարավորություն է տալիս ակնթարթորեն հայտնաբերել կեղծ փաստաթղթերն, ինչպես նաև բարձր որակով ձայնագրել տեղի ունեցող իրադարձությունները: GLXSS Pro «խելացի» ակնոցի վրա չինական երկաթուղային ոստիկանությունն աշխատել է 2 ամիս: GLXSS Pro-ն արտադրվում է այնպիսի հայտնի ընկերություններում, ինչպիսիք են՝ Google, Lenovo, Microsoft և China Aeronautics Consortium: GLXSS ակնոցի վրա տվյալները փոխանցվում են Android-ի միջոցով: Այդ սարքի օգնությամբ չինացի ոստիկաններին հաջողվել է 7 հանցագործի և կեղծ փաստաթուղթ ունեցող 26 մարդու հայտնաբերել: Արտադրողները պատմել են, որ GLXSS-ը հագեցած է Cortex-A7 4-միջուկային պրոցեսորով և 1 ԳԲ օպերատիվ և 16 ԳԲ ներքին հիշողությամբ: ![]() ![]() ![]() |

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը շնորհվեց Ֆրենսիս Հալզենին՝ IceCube նեյտրինոների աստղադիտարանի ստեղծմանն ունեցած ներդրման համար
65206.10.2026, 19:12
Հնագետները էտրուսկների դամբարանում ոսկի, սպասք և կառքի մասեր են հայտնաբերել
69604.10.2026, 17:00
Հնագետները առաջին կին փարավոնի իշխանության նոր ապացույցներ են հայտնաբերել
39804.10.2026, 15:54
Գիտնականներն ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված բանաններ, որոնք չեն մգանում
72829.09.2026, 20:13
Ճապոնիայում կիրառել են աշխարհում առաջին «սրտի կպչուն վիրակապը», որը պատրաստվել է ցողունային բջիջներից (լուսանկար)
31529.09.2026, 18:37
Starship-ը վաղաժամ ավարտել է փորձնական թռիչքը
75428.09.2026, 22:55



