«Քանի դեռ չեն վերանայվել տնտեսական մեխանիզմները և հարստության վերաբաշխում չի եղել, մեզ տնտեսական աճ պետք չէ». Հ. Բագրատյան
![]() Լուրջ քննարկման առարկա են դարձել 2017թ. ՀՀ տնտեսական արդյունքները։ Ճիշտ է, ԱՎԾ դեռ ՀՆԱ թիվը չի հայտարարել, բայց կառավարության անդամները խոսում են բարձր աճի՝ 7,7%-ի մասին։ Հանրության մեջ սա հարցեր է առաջացնում. եթե 7,7% աճել ենք, թոշակ ու նպաստ չի բարձրացել, 36 հազ. մարդ լքել է երկիրը, ինչո՞ւ է իրական աշխատավարձն աճել ընդամենը 1.9%-ով։ Չէ՞ որ այդ ընթացքում պահուստներ չեն առաջացել, ընդհակառակն, արտաքին պետական պարտքն աճել, դարձել է 6 մլրդ դոլար։ Պահուստների շեշտակի աճ ԿԲ-ում չի եղել։ Մի խոսքով, այդ ի՞նչ ենք արտադրել և ո՞ւմ համար։ Անձամբ կարծում եմ, որ 2017-ին, իրոք, կառավարությունը ջանքեր է թափել։ ենթադրում եմ, որ որոշակի աճ եղել է։ Օրինակ, տեղեկատվության, զբոսաշրջության ոլորտներում։ Սակայն տնտեսական աճը որոշակի ճյուղերում ցանկալի չէ։ Օրինակ, հանքարդունաբերության, վերաարտահանման, խաղային բիզնեսի ոլորտներում։ Դժբախտաբար հենց այստեղ են «գրանցել» տնտեսական աճի հիմնական բաղադրիչները։ Ստացվել է, ինչպես սիրում եմ ասել, դույլի էֆեկտը։ Երբ որ տնտեսությունը աճեցնում ես, պիտի հասկանաս, որ ռեսուրս ես ծախսում։ Բայց դույլի մեջ չի կարելի ավելի ջուր լցնել, քան տրա տարողությունն է։ Տնտեսությունն աճեցնելուց առաջ պետք է մտածել, իսկ դույլում տեղ կա՞։ Այլապես ջուրը (տնտեսական աճը) պարզապես թափվելու է դույլից։ Ավելի կոնկրետ։ ՀՀ-ում ՀՆԱ մեջ ժողովրդի «մասնաբաժինը» 34 տոկոս է (2015թ)։ Սա վարձու աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների (1734 մլրդ դրամ) տեսակարար կշիռն է ՀՆԱ-ում (5043մլրդ դրամ)՝ 34%։ Ցավալի է, բայց այս աշխարհում սա վատագույն ցուցանիշներից մեկն է։ Ուկրաինայում այս թիվը 2016-ին կազմել է 41.8%, ՌԴ-ում՝ 50.4%, Ֆրանսիայում՝ 52.7, Ավստրիայում՝ 50.7, Գերմանիայում՝ 50.8, Հոլանդիայում՝ 52.1, Դանիայում՝ 58.7, Ֆինլանդիայում՝ 52.5, Հունգարիայում, Իտալիայում, Լատվիայում, Չեխիայում՝ 45-50%, Հունաստանում, Լեհաստանում, Սլովակիայում՝ 37-45%։ Նույն Հայաստանում 1995թ տոկոսը կազմում էր 39.3% (205.3 մլրդ 522.3 մլրդ ՀՆԱ դիմաց)։ Խնդիրը սպառման ֆոնդի մեծացման մասին չէ։ Հայաստանում այն 91% է, իսկ որոշ տարիներին անցնում է 100%-ը։ Հակառակը, մեզ խնայողություններ և ներդրումներ են պետք։ Խոսքը եղած հարստությունը հօգուտ գործավորների վերաբաժանելու մասին է։ 34։66 հարաբերության դեպքում ՀՆԱ աճեցնել պետք չէ։ Այդ ՀՆԱ-ն անհնարին է իրացնել։ Մնում է այն արտահանել։ Քննարկենք խնդիրը միայն տրանսֆերտների մասով։ Իրոք, եթե 1995-ին արտերկրին փոխանցված ընթացիկ տրանսֆերտները (0.7 մլրդ դրամ) կազմում էին արտերկրից ստացված տրանսֆերտների (68.7 մլրդ դրամ) սոսկ 1%-ը, ապա 2015թ ՝ 49.9%-ը (211 մլրդ դրամ 423-ի դիմաց)։ 2017-ին վիճակը կտրուկ վատացել է. ստացել ենք 1756 մլն դոլար, ուղարկել ենք 1048 մլն (59,7%)։ Հիմա պարզ է, թե ինչ կատարվում։ Ցածր նվազագույն աշխատավարձի, սխալ հարկման պատճառով, եթե մեզ մոտ ՀՆԱ-ն աճում էլ է, ապա դույլից թափվում է, այսինքն արտահանվում է։ Դրա համար է, որ ՀՆԱ աճի դեպքում էլ արտագաղթի տեմպերը չեն նվազում։ 2017-ին Ուկրաինայում ՀՆԱ-ն աճել է 2,4%-ով, աշխատավարձներն ու թոշակները՝ 31, իսկ գնաճը սոսկ 13,5% է եղել։ Նրանց մոտ եկամուտների բաշխումն ավելի արդար է։ Աղբյուրը` Հրանտ Բագրատյան («Ֆեյսբուք») |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
