Yandex և Uber տաքսի ծառայություններն ավարտել են ԱՊՀ որոշ երկրներում բիզնեսի միավորման գործարքները. այդ թվում՝ Հայաստանում
![]() Yandex և Uber տաքսի ծառայությունները հայտարարել են Ռուսաստանում և ԱՊՀ մի քանի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, բիզնեսի միավորման գործարքներն ավարտին հասցնելու մասին, հաղորդում է Rbc-ն: Նախկինում հայտարարված ծրագրերի համեմատ՝ նոր ընկերության գնահատականն աճել է ավելի քան 75 միլիոն դոլարով: Գործարքներն ավարտվել են, մասնավորապես, Ռուսաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում և Ղազախստանում: Միավորված ընկերությունում Yandex-ը ստացել է բաժնեմասերի 59,3%-ը, Uber-ը՝ 36,9%-ը, նոր կառույցի աշխատակիցները՝ 3,8%-ը: Նշվում է, որ Uber-ը ներդրել է 225 միլիոն դոլար, իսկ Yandex-ը՝ 100 միլիոն դոլար: Նշենք, որ նոր ընկերության գործադիր տնօրեն է նշանակվել Տիգրան Խուդավերդյանը, ով ավելի վաղ զբաղեցնում էր Yandex տաքսի ծառայության ղեկավար պաշտոնը: Տնօրենների խորհրդում Yandex տաքսիի 4 և Uber-ի 3 ներկայացուցիչ կա: Rbc-ն նշում է, որ ընկերությունները համաձայնել էին միավորել բիզնեսն ԱՊՀ երկրներում 2017թ. հուլիսին: Ենթադրվում էր, որ գործարքի արդյունքում Yandex-ը կստանա Uber-ի բաժնետոմսերի ոչ մեծ փաթեթը: Սկզբնապես միավորված ընկերությունների արժեքը գնահատվում էր 3,725 միլիարդ դոլար, սակայն այժմ այդ ցուցանիշը հասնում է 3,8 միլիարդ դոլարի: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
