Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

ՀՀ գյուղնախը խորհուրդ է տալիս խաղողի այգիներում սկսել վաղ այգեբացը

481
Երեքշաբթի, 06 փետրվարի, 2018 թ., 17:05
ՀՀ գյուղնախը խորհուրդ է տալիս խաղողի այգիներում սկսել վաղ այգեբացը

Ընթացիկ տարվա փետրվարին գրանցված նորմայից բարձր ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում գյուղատնտեսական որոշ աշխատանքներ անհրաժեշտ է կատարել սովորականից փոքր-ինչ ավելի վաղ: Մասնավորապես՝ այգեգործներին խորհուրդ է տրվում սկսել խաղողի այգիների այգեբացը:

Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի խոսքով՝ այգեբացի աշխատանքները պետք է սկսել առավոտյան և ավարտել մինչև 15:00-ն: Այս դեպքում խաղողի վազերը ենթարկվում են կլիմայավարժեցման և պաշտպանվում են ցրտահարության վտանգից:

Անկախ բարձր ջերմաստիճանից՝ խորհուրդ չի տրվում սկսել խաղողի վազերի էտը:

Ջերմաստիճանային ռեժիմի հետագա հնարավոր փոփոխությունների դեպքում, ըստ անհրաժեշտության, նախարարության կողմից լրացուցիչ կտրվեն համապատասխան ցուցումներ ու խորհուրդներ, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գյուղնախարարությունը: