«Արագ շարժվե՛ք, մի՛ շարունակեք աղքատացնել մարդկանց». Միքայել Մելքումյանը՝ կառավարությանը
![]() ՀՀԿ-ական պատգամավորներ Խոսրով Հարությունյանն ու Վահրամ Բաղդասարյանը, կառավարության հետ համատեղ, նախաձեռնել են Հարկային օրենսգրքի փոփոխություններ, բայց ինչպես ընդդիմադիր պատգամավորներն են ասում, դրանք կոսմետիկ են ու անարդյունավետ: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն, արձագանքելով ներկայացված նախագծին, հայտարարեց. «Կոսմետիկ փոփոխությունները որևէ լավ բանի չեն հանգեցնի.... Մեծ, բարձր տոնով ստեղ խոոսում էին, որ հեսա մենք արմատական փոփոխություններ ենք նախապատրաստում, ի՞նչ եղավ: Կառավարության՝ արագ շարժվելու ունակությունները որտե՞ղ մնացին: Ինչքա՞ն ա պետք, որ սպասենք: Բերելք եք կոսմետիկ, փոքր բան և ուզում եք սենց շարժվե՞լ: Արագ շարժվե՛ք, մարդկանց մի՛ շարունակեք աղքատացնել»,- դիմելով կառավարությանն՝ ասաց Մելքումյանը: Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է, մասնավորապես, ավտոբուսների համար մեկ նստատեղի հաշվարկով արտոնագրային հարկի դրույքաչափը սահմանել 1800 դրամ՝ 2000 դրամի փոխարեն, իսկ միկրավտոբուսների համար՝ 2300 դրամ: «Մինչ այդ մենք ունեինք հաստատագրված 1000 դրամ, ինչպե՞ս է ստացվում, որ հազար դրամն ավելի շատ է, քան 1800-ը»,- հարցրեց Սերգեյ Բագրատյանը: Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ հաստատագրված հարկի բանաձևը տարբերվում է: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
