Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Եթե ամեն անգամ ասենք, որ էս երկրի տնտեսությունը կով է, որը կաթ է տալիս, ապա մի օր հասցնելու են նրան, որ կովը սատկի». Արամ Սարգսյան

533
Երկուշաբթի, 05 փետրվարի, 2018 թ., 19:20
«Եթե ամեն անգամ ասենք, որ էս երկրի տնտեսությունը կով է, որը կաթ է տալիս, ապա մի օր հասցնելու են նրան, որ կովը սատկի». Արամ Սարգսյան

«Խնդիրը միայն թանկացումները չեն, խնդիրը գլոբալ է, խնդիրը ՀՀ տնտեսությանն է վերաբերվում, դրա ողջ մնալուն է վերաբերվում»,- այսօրվա հավաք-երթի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը: Նրա խոսքով՝ 5, 7 կամ 9% տոկոս տնտեսական աճով ՀՀ-ում 30 տարի ոչ աղքատության ցուցանիշը կիջնի, ոչ գործազրկության ցուցանիշը, ոչ արտագաղթի, հետևաբար մեզ սինգապուրյան հրաշք է պետք. «Եթե ամեն անգամ նայենք, որ էս երկրի տնտեսությունը կով է, որը կաթ է տալիս, ապա մի օր հասցնելու են նրան, որ կովը սատկի: Մենք առաջարկում ենք նոր կով գնել՝ բյուջեի մուտքերն ավելացնել, կոռուպցիայի դեմ պայքարել, պետք է այնպիսի լուծում առաջարկվի, որ անգամ իրենք համաձայնեն, իսկ առաջին լուծումը գիտելիքն է, մարդու միտքը»,- հայտարարեց նա:

Դաշինքի անդամները ևս մեկ անգամ ընդգծեցին իրենց պահանջն ու ազդարարեցին երթի մեկնարկի մասին. «Հարկային օրենսդրությունը պետք է վերադառնա մինչև 2018-ը եղած մակարդակին, քանի որ դա միակ հնարավորությունն է՝ կանգնեցնելու թանկացումների հետագա ծավալումը»: