Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Ցինիզմը հասնում է նրան, որ թանկացումների բողոքի ֆոնին բենզինը նորից թանկացնում են». Էդմոն Մարուքյան

551
Երկուշաբթի, 05 փետրվարի, 2018 թ., 18:40
«Ցինիզմը հասնում է նրան, որ թանկացումների բողոքի ֆոնին բենզինը նորից թանկացնում են». Էդմոն Մարուքյան

«Առանց քաղաքացիների մոբլիզացիայի ու հանրային ճնշման մեխանիզմների զարգացման, առանց այդ ճնշումը քաղաքական մեծամասնության վրա բանեցնելու, որևէ բան հնարավոր չէ անել: Այս գործողություները դրան են միտված ու ունենք հստակ քայլեր, որոնք հերթով անում ենք: Պարտաստել ենք Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է ակցիզային, եկամտային հարկի մասին օրենքը վերադարձնել մինչև հունվարի 1-ի դրույքաչափերը»,- Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մեկնարկած հավաքի ժամանակ քիչ առաջ հայտարարեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Անդրադառնալով գնաճի թեմայով ԱԺ լսումներին, Մարուքյանն ասաց, որ դրանք դարձան զավեշտի առարկա՝ աչքի ընկնելով կարագի օգտակարության վերաբերյալ բացահայտումներով, «բենզինը թանկ է, գազին անցեք» հայտարարություններով: «Ցինիզմը հասնում է նրան, որ թանկացումների բողոքի ֆոնին բենզինը նորից թանկացնում են»,- հավելեց պատգամավորը: