«Թեղուտն ավիրելու և թալանելու հանցագործ ծրագրի թույլտվությունը տվել էր Սերժիկի ղեկավարած կառավարությունը». Լ. Բարսեղյան
![]() Սերժիկի հոգեզավակ Վալեքս-մալեքս ջան, Թեղուտի հանքի քանդածդ գրունտի վերին շերտի միջի տոննաներով փիրուզը հերիք է՞ ծախսերդ փակելու համար, թե՞ մի քիչ փող գցվենք… Հա, մեկ էլ ասա՝ էդ քանդածդ փոսը ե՞րբ ես լցնելու ու տվածդ վնասերը՝ հատուցելու։ «Ի՞նչ կապ ունի Սերժիկը» հարցողներին, ասեմ, որ երբ իրենք փոքրիկ էին և Սերժիկը վարչապետ էր, հենց դրա ղեկավարած կառավարությունը տվեց Թեղուտն ավիրելու և թալանելու հանցագործ ծրագրի թույլտվությունը։ «Ինչո՞ւ հանցագործ» հարցնող անմեղսունակներին, տեղեկացնեմ, որ երբ իրենք փոքրիկ ժամանակ փախնում էին մաթեմի դասերից, Թեղուտի հանքի միայն պղնձի ու մոլիդենի պաշարը Սերժիկի կառավարությունը 30 մլրդ դոլար էր գնահատել, իսկ քանդողների վճարելիքը պետբյուջե՝ 0,6 մլրդ դոլար, այսինքն պղնձի ու մոլիբդենի գնի 2%-ը։ Աշխատավորների ստանալիք փողն ու եկատահարկն էլ, էլի մոտավորապես 2%: Ընդամենը 4%-ը մեր ունեցվածքի։ Պղինձ-մոլիբդենից բացի մոտ 8 անուն մետաղ էլ կա Թեղուտում՝ ոսկի, նիկել և այլն, դրանք վերոհիշյալ թվերում չկան։ Բնությանը հասցված իրական վնասը սերժիկները չհաշվեցին։ «Բնությանը հասցված վնասն ի՞նչ է» հարցնող չակուջներին բացատրեմ. նայեք Թեղուտի հանքի ավերակի լուսանկարը, դրա տեղը շքեղ անտառներ, մաքուր գետեր ու բնություն էր, հիմա՝ աղբանոց, հարակից տարածներում կեղտ ու փոշի, հարակից վնասներով, դատարկ նստած գյուղացիներ։ Նրանց մեծ մասը մեղավոր է այս հանցագործության համար, պատշաճ զգուշացված են եղել իսկական բնապահպաններից, որ ստրկացվելու և ունեզրկվելու են, բայց իրենք իրենց պապական հողերին մի քանի հազար դրամը նախընտրեցին, ընդդիմացող համագյուղացիներին քիչ մնաց հում-հում ուտեին, բնապահպաններին ու բողոքի ցույցեր անողերին գրանտակեր ու թշնամի հայտարարեցին, և բոլոր ընտրություններում սերժիկներին ընտրեցին, դրաաաախտ էին խոստացել իրենց….։ Կերա՞ք ձեր դրախտը։ Չհասկացաք, թե ինչի տեր եք եղել, այլևս չեք ունենալու և չենք ունեալու այն, ինչ ունեինք։ Մարդանց թվում է, թե իրենցից ոչ մեկը անձամբ մեղավոր չէ այս ավերի համար, գրին քարտ, տոմս, սվաղի գործ կճարեն կսկտրվեն ստեղից, էս զիբիլը մեզ կթողնեն՝ մաքրենք, տիրություն անենք հա՞։ «Զիբիլը ո՞րն է….» հարցնողներին ասեմ. մեր ունեցվածքը թալանողն ու ավիրողը, իշխանություն կլինի, դրա կամակատարը կլինի, դրանց գովքն անող լրատվամիջոց կլինի, նույն բանի տարբեր տեսակներն են։ Աղբյուրը` Լևոն Բարսեղյան (Ֆեյսբուք) |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
