Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Դիզելային վառելիքի գնի սուբսիդավորումն էլ հանել եք, գյուղացիները եզներո՞վ են վար անելու». Ոսկան Սարգսյան

325
Ուրբաթ, 02 փետրվարի, 2018 թ., 13:05
«Դիզելային վառելիքի գնի սուբսիդավորումն էլ հանել եք, գյուղացիները եզներո՞վ են վար անելու». Ոսկան Սարգսյան

Հերթական անգամ բենզինն ու դիզելային վառելիքը թանկացել է: Իրան-Հայաստանի նավթամուղից լուր չկա՞: Մեկ ասում էին՝ 2009-ին, մեկ էլ՝ 2010-ին են սկսելու դրա շինարարությունը: Մեղրիում նավթազտարանի ծրագիրն ի՞նչ եղավ: Ռուսաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից բերված վառելիքը ո՞նց կարող է էժան լինել նավթի հսկայական պաշարներ ունեցող և համաշխարհային շուկայում նավթամթերքի իրացման հետ կապված խնդիրներ ունեցող Իրանի նավթամթերքից: Պաշտոնական տվյալներով՝ այս տարի Տավուշի մարզում ընդհամենը 3000 հեկտար աշնանացան է արվել, իսկ իրականում՝ դրանից էլ քիչ: Գյուղացիներին տրվող դիզելային վառելիքի գնի պետական սուբսիդավորումն էլ հանել եք, գյուղացիները եզներո՞վ են վար անելու: