Դուբայում կստեղծվի աշխարհի ամենախոշոր աղբամշակման գործարանը
![]() Դուբայի ղեկավարությունը ծրագրում է ստեղծել աշխարհի ամենախոշոր աղբամշակման գործարանը, որն աղբից էներգիա կարտադրի: Համաձայն ծրագրի՝ ամեն տարի գործարանը կվերամշակի 2 տոննա կոշտ թափոններ, ինչը կազմում է երկրում դեն նետվող ամբողջ աղբի 60%-ը: Գործարանի հզորությունը կկազմի 185 ՄՎտ: Այն կապահովի Դուբային անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 2%-ը, կամ էլ՝ 120 հազար տնտեսությանն անհրաժեշտ էլեկտրաէներգիան: Ներկայում աշարհի ամենահզոր աղբամշակման գործարանը համարվում է Չինաստանում գործող Շենչժենեն: Դուբայում 2020 թվականին շահագործման հանձնվելիք գործարանի հզորությունը 20 ՄՎտ-ով ավելին կլինի: Նոր գործարանը կստեղծվի Վարսան նահանգում՝ 2 հա տարածքի վրա: Նախագիծն իրագործելու համար կներդրվեն տեղական ընկերությունների, ինչպես նաև բելգիական Besix Group-ի և շվեյցարական Hitachi Zosen-ի ներուժը: Այն կարժենա 680 միլիոն դոլար: |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
022:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
376Երեկ, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
275Երեկ, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
41218.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
46517.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
93717.10.2026, 00:30
