Նորվեգիայում առաջին անգամ շախմատի արաբական խաղաքար է հայտնաբերվել
![]() Նորվեգիայի մշակութային ժառանգության հետազոտման ինստիտուտի հնագետները Թյոնսբերգ քաղաքում 13-րդ դարի տներից մեկում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերել են շախմատային ոչ մեծ խաղաքար: Մասնագետներին առավել շատ զարմացրել է այն հանգամանքը, որ խաղաքարն ունեցել է արաբական բնորոշ նկարներ: Հնագետ Լարս Հոգեսթենի խոսքերով, այն ունի աբստրակտ ձև, պատրաստված է մահմեդական ավանդույթների համաձայն, ըստ որոնց՝ անթույլատրելի է մարդկային դիեմքի պատկերումը: Գտածոն պատրաստված է եղջերուի եղջյուրից, ունի գլանաձև տեսք և քիթ հիշեցնող ելուստ: Խաղաքարի բարձրությունը 30 մմ է, տրամագիծը՝ 26 մմ: Զարդարված է գծային ու կետային շրջաններով: Ամենայն հավանականությամբ՝ այն շախմատային ձի է: Նշենք, որ շախմատն արաբական աշխարհում տարածում է գտել 7-րդ դարում Պարսկաստանը գրավելուց հետո: Ավելի ուշ մավրերն այս խաղը տարել են Իսպանիա, ինչից հետո դրա մասին իմացել են նաև Սկանդինավիայում: ![]() ![]() |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
022:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
376Երեկ, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
275Երեկ, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
41218.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
46517.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
93717.10.2026, 00:30


