Պուտինի դուստրն ամուսնալուծվել է
![]() ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրը՝ Եկատերինա Տիխոնովան, ամուսնալուծվել է գործարար Կիրիլ Շամալովից 5 տարվա ամուսնությունից հետո: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: «Ինչպես հայտնել են անանուն 4 աղբյուրները՝ Շամալովի և Պուտինի կրտսեր դստեր՝ Եկատերինա Տիխոնովայի միությանը վերջ է դրվել»,- ասվում է գործակալության հոդվածում: Հայտնի է, որ զույգն ամուսնացել է 2013թ. փետրվարին: 36-ամյա Կիրիլ Շամալովի հայրը՝ Նիկոլայը, ծանոթացել է Պուտինի հետ 90-ական թթ.: Այդ ժամանակ նրանք դարձել են «Օզերո» կոոպերատիվի համահիմնադիրներից: Որոշ ժամանակ անց այդ կոոպերատիվի անդամներից շատերը Ռուսաստանում բարձր պաշտոններ են զբաղեցրել: Կիրիլ Շամալովը 26 տարեկանում դարձել է «Սիբուր» նավթաքիմիական հոլդինգի փոխնախագահ: Իսկ 2016թ. մարտին գլխավորել Forbes-ի վարկածով Ռուսաստանի ամենահարուստ գործարարների վարկանիշային ցուցակը: Ըստ Bloomberg-ի անանուն աղբյուրների՝ Կիրիլն այդ առավելություններից ամուսնալուծությունից հետո զրկվել է: ![]() |

«Էսօր փողը չտաս, չեն վիրահատում»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
4319:42
«Հայաստանը սեփական գազ չունի». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
7219:24
«Պահանջում եմ, որ Փաշինյանը ներողություն խնդրի ինձնից և արցախցիներից»․ Դավիթ Հովհաննիսյան
7419:00
«Անհրաժեշտ է ՀՀ-ում անցկացնել հանրաքվե՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով»․ ԵԱՏՄ առաջնորդների հայտարարությունը
8818:52
Խուզարկություններ ԲՀԿ-ի՝ Աբովյանի և Արթիկի գրասենյակներում․ ընտրակաշառքի գործով կա 7 ձերբակալված
8518:24
Դատախազության կարծիքով՝ Փաշինյանի արտահայտություններում հանցակազմ չկա
9018:12

