«Անհրաժեշտ է ՀՀ-ում անցկացնել հանրաքվե՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով»․ ԵԱՏՄ առաջնորդների հայտարարությունը
![]() Հրապարակվել է ԵԱՏՄ երկրների չորս առաջնորդների՝ Հայաստանի վերաբերյալ հայտարարությունը։ «Մենք՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահներս, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության՝ Եվրոմիությանն անդամակցելուն ուղղված գործողությունները, այդ թվում՝ 2025 թվականին ՀՀ ԱԺ կողմից «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքի ընդունումն ու ՀՀ նախագահի կողմից դրա ստորագրումը, նաև Եվրոպական միության կողմից ՀՀ կառավարության եվրոպական ձգտումների հաստատումը, որն արտահայտվել է 2026 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայաստան-Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագրում, նկատի ունենալով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսական անվտանգության համար առաջացող էական ռիսկերը, որոշեցինք, որ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները Եվրասիական միջկառավարական խորհրդում 2026 թվականի դեկտեմբերին նախատեսված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստում կներկայացնեն զեկույց ՀՀ նկատմամբ ԵԱՏՄ մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ։ Կիսում ենք այն դիրքորոշումը, ըստ որի՝ անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետությունում անցկացնել համազգային հանրաքվե՝ Եվրոպական միությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով»,- ասվում է հայտարարության մեջ։ |

«Փարիզը շուտով կդառնա մահմեդական քաղաք»․ Թրամփ
17700:49
«Իսրայելն Ադրբեջանին 235 մլն դոլարի PULS հրթիռային համակարգեր ու EXTRA-MR հրթիռներ կմատակարարի»․ #Globes
22000:31
«Ճիշտ է հիմա կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը և փորձել համեստ ներդրում ունենալ»․ Առուշ Առուշանյան (տեսանյութ)
12500:24
«Փաստացի Փաշինյանը գրում է, որ ՀՀ-ում գոյություն չունի դատաիրավական համակարգ․ այդ ամենին փոխարինում է ինքը»․ Հակոբ Բադալյան
14000:06
«Ազգային հիշողությունը չպետք է դառնա ո՛չ անհատի անձեռնմխելիության, ո՛չ էլ անցյալը ջնջելու միջոց». Սենոր Հասրաթյան
126Երեկ, 23:48
«Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի». Նիկոլ Փաշինյան
136Երեկ, 23:30
