Ծնվել են «Դոլլի ոչխարի մեթոդով» կլոնավորված առաջին կապիկները
![]() Չինացի մոլեկուլային կենսաբաններին հաջողվել է ստեղծել մեկ կապիկի 2 կլոնավորված ձագերի: 6-8 շաբաթ առաջ լույս աշխարհ են եկել աշխարհում առաջին կլոնավորված մակակաները: Նրանք կլոնավորվել են նույն տեխնիկայով, ինչպես և Դոլլի անունով ոչխարը (1996թ.): Չինացի մասնագետների կողմից այս տեխնիկայի կատարելագործումը մարդկությանն ավելի է մոտեցրել մարդկային արարածի կլոնավորման հնարավորությանը: Նորածին կապիկները՝ Չժուն Չժունը և Հուա Հուան, գենետիկորեն նույնն են: Ի դեպ, նրանց անունների բաղադրիչները միասին կազմում են չժունհուան բառը, որ նշանակում է չին ժողովուրդ: «Մենք ստիպված ենք եղել բազմիցս սխալվել, մինչև որ գտել ենք արդյունավետ կլոնավորման տարբերակը: Ընդհանուր առմամբ իրականացվել է տարբեր տեխնիկաների կիրառմամբ 79 փորձ: Եվ միայն մեկի դեպքում է հաջողվել փոխնակ մոր օրգանիզմում մեծացնել հավայական մակակաների, որոնք առողջական ոչ մի խնդիր չունեն և համապատասխանում են իրենց տարիքայինների բոլոր չափանիշներին»,- ասել է կապիկների ուսումնասիրմամբ զբաղվող կոնտրոնի նախագահ Ցյան Սուն: |

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
15218:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
15817:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
19006.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
40102.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
41701.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
21221.10.2026, 22:30


